Վաճառվում է 5 սենյականոց գեղեցիկ կահավորված ընդարձակ շքեղ դուպլեքս բնակարան՝ 300 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեձոր փողոցում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 1-ին և 2-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան եվրոպական ստանդարտների։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և յուրահատուկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված։