Բնակարան, 5 սենյականոց, Արաբկիր, Երևան

03 Հոկտեմբեր 2021
 
Քեռու 5 սենյակ 320 մ2 հարկ 18/18 , նորակառույց Կոդ` 107447   |   http://est.am/107447 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 6 անգամ

Քեռու փողոցում(Բլուր թաղ.) վաճառվում է 5 սենյականոց շատ ընդարձակ և լուսավոր, նրբաճաշակ և միաժամանակ շքեղ վերանորոգումով և իտալական կահույքով դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 320 քմ. և ունի 100 քմ. տեռասսա: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 18-րդ և 19-րդ հարկերում: Բնակարանը համապատասխանում է վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և, շնորհիվ գրագետ կահավորանքի, շատ հարմարավետ է: Հատակը ծածկված է ոսկեզօծ մանրահատակով և պրեսգրանիտով: Ընդարձակ միջանցքները լի են ներկառուցված պահարաններով: 1-ին հարկում գտնվում է հյուրասենյակը և խոհանոցը` իրենց բաց պատշգամբներով, 1 ննջասենյակ` իր սանհանգույցով, հանդերձասենյակ` տղամարդու և կանացի, ևս 1 սանհանգույց` հյուրերի համար նախատեսված: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, լվացքասենյակ կամ պահոցային սենյակ: 2-րդ հարկում է գտնվում կահավորված, մանղալով տեռասսան` ծածկոցով, որը հարմարեցված է և' արևոտ, և' անձրևային եղանակին այն վայելելու և քաղաքի ու Մասիս սարի տեսարանով հիանալու համար: Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը` կենտրոնացված: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա գեղեցիկ և մեծ լողավազան, մարզասրահ, թենիսի դաշտ, խորովածանոց, խաղահրապարակ և 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ