Մաշտոց պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ վաճառվում է 3 սենյականոց լյուքս դասի, շքեղ և յուրահատուկ դիզայնով դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 279 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երկու սանհանգույցով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից խոհանոցային կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։