Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պ. Սևակ փողոցում՝ Պեպսիի գործարանի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի մջոցով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: Շենքն ունի խաղահրապարակ և բացօթյա կայանատեղ։