Կարապետ Ուլնեցու փողոցում, ''Երևանն Ափի Մեջ'' նախագծի շրջանակներում կառուցված պրեմիում դասի 16 հարկանի մոնոլիտ շենքի 9-րդ հարկում վաճառվում է 4 սենյականոց 133 քմ մակերեսով լուսավոր բնակարան: Բնակարանը բարձրակարգ նյութերով կապիտալ վերանորոգված է և բնակեցված չէ, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ: Ունի անհատական ջեռուցման համակարգ և բոլոր սենյակներում օդորակիչներ: Ննջասենյակներից մեկը masterbedroom է՝ իր առանձին սանհանգույցով և զգեստասենյակով, ինչպես նաև ննջասենյակներից ելք կա դեպի բաց պատշգամբ, որտեղից էլ հիասքանչ տեսարաններ է բացվում դեպի մայրաքաղաքը և Արարատ սարը: Սանհանգույցները երեսպատված են բատձրորակ սալիկներով և համալարված են սանտեխնիկայով: Ամբողջ բնակարանի ինտերիերի աշխատանքները կատարված են բարձր մակարդակով՝ համապատասխան նորաձևության վերջին չփանիշներին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ դպրոց, խանութներ, ժամանցի վայրեր և այլն։