Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կ. Ուլնեցի փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Շենքը գտնվում է 1-ին գծի վրա, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, բանկեր, ռեստորան, այգի և տրանսպորտի կանգառ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: