Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 119 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց բացվող։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։