Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց գեղեցիկ և հետաքրքիր գունային գամմաների համադրությամբ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Մալիբու սրճարանի մոտ, 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի այգի։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։