Վաճառվում է 183 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Բելյակովա փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, նորակառույց 9 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգերին, տեղադրված են եվրո պատուհաններ և մուտքի երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով։ Երկու լոգախցիկներով սանհանգույցները սալիկապատված են։ Բնակարանը կահավորված է որակյալ կահույքով և ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Բակում կա բաց ավտոկայանատեղի։ Մոտակայքում են գտնվում Հանրապետության հրապարակը, մետրոյի կայարանը, բազմաթիվ խանութներ ու ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ։