Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և գեղեցիկ բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է ունի յուրահատուկ դիզայն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանի հետ կա ստորգետնյա կայանատեղ։ Շենքի տանիքում կա բացօթյա լողավազան։ Բնակարանը վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին։