Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ լյուքս դասի բնակարան՝ 320 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է արտասահմանյան գրանիտով, որը տաքացվում է, իսկ ննջարաններում՝ կաղնե ձևավոր մանրահատակով։ Ջեռուցումն իրականացվում է կաթսաների միջոցով։ Սանհանգույցները պատված են թանկարժեք քարով, ողջ սանտեխնիկան բարձորակ բրենդային արտադրողներից է: Ամբողջ գույքը և տեխնիկան ևս թանկարժեք են։ Ունի 3 հատ ընդարձակ բաց պատշգամբներ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղի: Բնակարանը վաճառվում է կահույքի հետ միասին։