Վաճառվում է 4 սենյականոց շքեղ և լայնարձակ բնակարան՝ 176 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Արայ խանութի դիմաց, 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հյուրասենյակի մի մասը և ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ միջանցքի և խոհանոցի հատակը՝ սալիկապատ է: Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։