Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 167 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Էլեկտրական լարերը և ջրատար խողովակները նոր են։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մեքենաների համար հատակացված են բացօթյա կայանատեղեր։ Շենքը բնակեցված է,մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։