Բուզանդ և Մաշտոց պողոտայի խաչմերուկի մոտ վարձակալության է տրվում չորս սենյականոց պենտհաուս, որը գտնվում է 9 հարկանի շենքի վերջին հարկում։ Բնակարանը եվրովերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ապահովված է կենտրոնացված ջեռուցման համակարգով, տեղադրված է օդորակիչ։ Բնակարանին տրված են յուրահատուկ դիզայներական լուծումներ՝ ամբողջովին կահավորված է հարմարավեր և նորաոճ կահույքով, տեղադրված է ժամանակակից տեխնիկա։ Սենյակները լուսավոր են և ընհարձակ, հյուրասենկում կա բուխարի։ Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ բրենդային խանութներ, այգի, ժամանցի և հանգստի վայրեր։