Սայաթ–Նովա և Չարենց փողոցների խաչմերուկում վարձով է տրվում չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում։ Այս բնակարանը կապիտալ վերանորգված է, սենյակները ամբողջությամբ կահավորված են, հյուրասենյակում տեղադրված է օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են՝ ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Վարձակալության ողջ ընթացքում ձեր տրամադրության տակ կլինի ողջ կահույքը և տեխնիկան։ Ունի երեք բաց պատշգամբ, որոնցից բացվում է տեսարան դեպի քաղաք: Մոտակայքում կա նաև սուպերմարկետ, խանութներ, ռեստորան և սրճարաններ։ Մի քանի քայլ այն կողմ կա նաև այգի՝ ատրակցիոններով և շատրվաններով։ Oրավարձն արժե 70 - 80$, կախված վարձակալված օրերի քանակից։