Փ. Բուզանդ փողոցի վրա` Մարգարյանի անվ. բժշկական կենտրոնի հարևանությամբ, վարձով է տրվում չորս սենյականոց դուպլեքս բնակարան: Բնակարանը գտնվում է տաս հարկանի մոնոլիտ նորակառույց շենքի վերջին երկու հարկերում: Արևկող և յուրահատուկ դիզայնով այս բնակարանը ունի կենտրոնացված տաքացման համակարգ, հոսանքի լարերն ու ջրի խողովակները նոր են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Բնակարանը վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Ապահովված է մշտական ջրով և գազով, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Սանհանգույցը հագեցած է ժամանակակից սանտեխնիկայով: Հյուրասենյակը ընդհարձակ է և շատ լուսավոր, որտեղ կարող եք գտնել բուխարի: Բնակավայրին կից կարող եք գտնել մի շարք խանութներ, դպրոց և մանկապարտեզ: