«Մետաքս Գոլդ» ոսկու շուկայից քիչ հեռու՝ 39 դպրոցի հարևանությամբ, վաճառվում է չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներրը անցկացված են, ապահովված է մշտական ջրով, գազով, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ՝ գազի կաթսա։ Մուտքի դուռը մետաղյա է, հատակը ծածկված է մանրահատակով, իսկ պատուհանները եվրոպական արտադրության են։ Խոհանոցը և սանհնագույցը սալիկապատված են։ Հնարավոր է վաճառք կահույքի հետ միասին: Բակում նախատեսված է տարածք մեքենենար կայանելու համար, կա գեղեցիկ խաղահրապարակ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ժամանցի վայրեր, ինչպես նաև «Էքսպրես» սուպերմարկետը։