Ամիրյան փողոցի վրա, վաճառվում և վարձով է տրվում չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ինտերերին տրված են գեղեցիկ լուծումներ: Առկա են ներկառուցված պահարաններ թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի ջեռուցման և հովացման կոնտրոնացված համակարգ: Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Անխափան աշխատում է վերելակը: Շենքում առկա է անվտանգության ծառայություն, տեղադրված են տեսախցիկներ։ Շենքի տակ կա մեկ մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, ժամանցի վայրերը և այլն։