Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկից քիչ հեռու, Ամիրյան փողոցի վրա, վաճառվում է 4 սենյականոց, 2 հարկերից բաղկացած բնակարան: Այն գտնվում 7 հարկանի բնակելի նորակառուց շենքի 2-րդ հարկում և զբաղեցում է 206 քմ տարածք: Շենքը ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ, ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են: Խոհանոցը կահավորված է: Շենքի առաջին հարկում կա 20քմ տարածք զբաղեցնող կայնատեղի և 19քմ մակերեսով կոմերցիոն տարածք, որը շատ հարմար է գրասենյակի համար: Սանհանգույցի և խոհանոցի հատակը տաքացվում է։ Կա նաև 100 քմ զբաղեցնող նկուղ։ Բոլոր կոմունիկացիոն միջոցները անցկացված են, տեղադրված են օդորակիչներ: Գործում է անվտանգության համակարգ: Դեպի բակ է նայում մեծ ու գեղեցիկ պատշգամբը, որը հիանալի վայր է հանգստի համար։ Այս նորակառույց բնակելի շինությունը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում: