Արգիշտի փողոցի վրա, Քաղաքապետարանի մոտ, "Glendale Hills" նորակառույց թաղամասում, 14 հարկանի շենքի 4-րդ հարկում, գտնվում է 4 սենյականոց նոր կապիտալ վերանորոգված ընդարձակ բնակարանը` 150.5 ք.մ ընդհանուր մակերեսով: Գեղեցիկ և ընդարձակ բնակարան է, համալրված հետաքրքիր դիզայներական լուծումներով: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` "եվրո", խոհանոցը, լոգասենյակը և միջանցքը` սալիկապատ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Անցկացված է արբանյակային հեռուստատեսություն: Շենքում անխափան գործում է վերելակ: Կա նաև ստորգետնյա կայանատեղի, ինչը լուծում է Ձեր մեքենան կայանելու խնդիրը: Հնարավոր է նաև վաճառք կահույքի հետ միասին` հավելավճարով: