Արամի 86 հասցեում գտնվող բիզնես դասի շենքում վաճառվում է 143 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան\մինի հյուրանոց, որը շահավետ ներդրման հիանալի տարբերակ է: Բնակարանը երկկողմանի հարավարևելյան դիրքով է։ Այն դիզայներական լուծումներով կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ջեռուցման և հովվացման համակարգը կենտրոնացված է` ֆանկոլ։ Հատակը ծածկված է լամինատով, պատուհանները մետաղապլաստե են, առկա են վիտրաժային պատուհաններ։ Բնակարանը օգտագործվել է որպես "Mini apart" հյուրանոց՝ առանձնացված 4 ստուդիո սենյակներ են, յուրաքանչյուր սենյակում առկա է սանհագնույց: Կա ընդհանուր լվացքի սենյակ: 3 սենյակների պատուհաններից բացվում է տեսարան դեպի այգի, մեկից՝ դեպի բակ: Լի է ներկառուցված պահարաններով, ունի ֆրանսիական պաշտգամբ։ Շենքում առկա Է ընդունարան, անվտանգության ծառայություն, սպասարկում, կոմերցիոն տարածքներ, ռեստորան, ֆուդ կորտ, դոմոֆոն։ Յուրաքանչյուր սենյակ ունի ամսական 500.000 դրամ եկամտի հնարավորություն, իսկ ընդհանուր նախագիծը միջինը 7-10% եկամտաբերություն: