Վարձակալության է տրվում կամ վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 200 քմ մակերեսով, Արամի փողոցում, այգու մոտ, նորակառույց 18 հարկանի շենքի 17-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ 3 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Առկա է 2 բաց պատշգամբ` որոնցից բացվում են տեսարաններ դեպի այգի: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում Օպերան, խանութները, բանկի մասնաճյուղերը և լավագույն ժամանցի վայրերը։