Վերին Անտառային փողոցում վաճառվում է 152 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնական ջեռուցման և հովացման համակարգին, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Բոլոր 3 սանհանգույցները սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով, տեղադրված է լոգարան և լոգախցիկ։ Սանհանգույցներից մեկը միացված է ննջասենյակին։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով, առկա է խորդանոց։ Մեծ բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կա ավտոկայանատեղի։ Շենքում գործում է վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում կան խանութներ, այգի, բանկեր և ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: