Վարդանանց փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց լյուքս վերանորոգումով բնակարան, որի ընդհանուր մակերեսը 156 քմ է: Այն գտնվում է 22 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 18-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով, յուրօրինակ ոճով է վերանորոգված, բոլոր սենյակները համալրված են թանկարժեք ժամանակակից կահավորանքով, հագեցած են բարձրորակ տեխնիկայով: Միացված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգերին, տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: 2 սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, ունի վաննա: Առկա են ներկառուցված պահարաններ և խորդանոց: Բնակարանն ունի բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարանով: Շենքում առկա է 3 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները, այգին և ժամանցի վայրերը: