Սայաթ-Նովա պողոտայում, քաղաքի լավագույն էլիտար շենքերից մեկում վաճառվում է 4 սենյականոց 170 քմ մակերեսով ընդարձակ բնակարան: Գտնվում է 22 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 21-րդ հարկում։ Բնակարանի նորոգման աշխատանքներն ընթանում են և կհանձնվի ամբողջովին վերանորոգված վիճակում` 2023 թ. փետրվարին: Տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, միջնապատերը հարթեցված և սվաղված են: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, 3 ննջասենյակից, 3 լոգասենյակից (մեկը կից է ննջասենյակին), 2 զգեստասենյակից և 3 բաց պատշգամբից՝ քաղաքի և Մասիսի հիասքանչ տեսարաններով։ Բնակարանն ունի արևկող դիրք և լուսավոր սենյակներ: Շենքն ունի գեղեցիկ շքամուտք, գործում է 3 բարձրորակ վերելակ և անվտանգության համակարգ։ 1-ին և 2-րդ հարկերում տեղակայված են կոմերցիոն տարածքներ: Առկա են 3D ձևաչափի նկարները, որտեղ երևում է վերանորոգված բնակարանի վերջնական տեսքը: Գնի մեջ կահույքը ներառված չէ: