Թումանյան փողոցում, Վ. Բրյուսովի համալսարանի հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց` 147 քմ մակերեսով լուսավոր և հարմարավետ բնակարան, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր և բարձր առաստաղներ` 3.2 մ: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները նորաոճ կահավորված են, համալրված են անհրաժեշտ գույքով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` դեպի փողոց նայող տեսարանով: Հարևանությամբ է Օպերայի և բալետի թատրոնը, բազմաթիվ խանութներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է ամբողջ գույքով: