Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 165քմ մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում, 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ 3 սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները գեղեցիկ, նորաոճ կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, կա խորդանոց։ Առկա է բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով, ունի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Շենքում կա դոմոֆոն, 2 վերելակ, անվտանգության համակարգ։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, դպրոցը, սրճարանները և ժամանցի վայրերը։