Բնակարան, 4 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան

24 Փետրվար 2022
 
Վարդանանց 18/2 4 սենյակ 178 մ2 հարկ 16/24 , նորակառույց Կոդ` 111712   |   http://est.am/111712 click to copy the link
Վաճառք - 540,000 $
Վարձակալություն - 4,000 Դ/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկի մոտ, քաղաքի լավագույն հատվածում վաճառվում է կամ վարձակալության է տրվում լյուքս դասի 4 սենյականոց բնակարան` 178 քմ մակերեսով, որը գտնվում է 24 հարկանի էլիտար շենքի 16-րդ հարկում: Շենքը կառուցվել է բարձր սեսմակայունությամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Բնակարանը լուսավոր է, վերանորոգվել է բարձրորակ իտալական արտադրության շինանյութերով: Սենյակները և խոհանոցը կահավորված են թանկարժեք կահավորանքով, համալրված են ժամանակակից տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, բարձորակ արտադրության օդորակիչներ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և պրեսգրանիտով: Միջսենյակային դռները կաղնե փայտից են, մուտքի դուռը` երկաթյա։ Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից և 3 սանհանգույցից, որոնք սալիկապատված են իտալական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է 6մ երկարությամբ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը և Գ. Լուսավորիչ եկեղեցին։ Շենքում գործում է 2 վերելակ, 2 մուտք, պահակակետ, ապահովված է անվտանգության համակարգերով և աշխատակիցներով։ Առկա է ավտոկայանատեղի` հավելավճարով: Վաճառվում է ամբողջ գույքով, հնարավոր է վաճառք նաև առանց գույքի: Սեփականատերն եմ, չեմ համագործակցում գործակալների հետ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: հատուկ
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ