Քաղաքի կենտրոնում, Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 248 քմ և գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ և 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայնով ինտերյեր: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են պանորամային պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով և գրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները համալրված են օդորակիչներով: 1-ին հարկում առկա է ընդարձակ հյուրասենյակ և խոհանոց, 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, զգեստասենյակ` լի ներկառուցված դարակներով, 2 սանհանգույց և 3 բաց պատշգամբ: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից կահավորանքով: Պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառուցվացքները, խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Վաճառվում է ամբողջ գույքով: