Վաճառվում է 4 սենյականոց նրբաճաշակ, ընդարձակ և իր տեսակի մեջ յուրահատուկ բնակարան՝ 167 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի սրտում` Օպերայի թատրոնի հարևանությամբ` Սարյանի անվան այգու դիմաց` Մոսկովյան փողոցում` քաղաքի լավագույն շենքերից մեկում, որն ունի պատմամշակութային արժեք: Շենքը 5 հարկանի քարե` Թամանյանական նախագծով և բետոնե ծածկերով է, իսկ բնակարանը գտնվում է 5-րդ հարկում(անհատական վերելակով): Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Շատ ընդարձակ և լուսավոր հյուրասենյակից և նախասրահից կարելի է դուրս գալ բաց պատշգամբ, որը նույնպես իր տեսակի մեջ եզակիներից է իր ընդարձակությամբ և առաստաղի բարձրությամբ, որի շնորհիվ կարելի է ամռանը հիանալի ժամանակ անցկացնել և վայելել դիմացի այգու տեսարանը: Ողջ տունը վերանորոգվել է միմիայն բարձրորակ շինանյութով` հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, սանհանգույցները մարմարեպատ են: Ջեռուցում և հովացումը կատարվում է անհատական համակարգով(chiller)։ Բնակարանն ունի մանսարդային հատված, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության: Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաները կայանելու համար և խաղահրապարակ։ Վաճառվում է ներկառուցված կահույքի և տեխնիկայի հետ միասին: