Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ Բրիոնի/Կանալի բրենդային խանութի շենքում, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որը գտնվում է 15 հարկանի էլիտար նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 225 քմ.։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, որոնցից բացվում է տեսարան դեպի Թումանյան և Աբովյան փողոցներ: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բաց պատշգամբը բացվում է դեպի Մոսկվա կինոթատրոն, Կասկադ, Հանրապետության հրապարակ։ Շենքի բակն ունի անվտանգության համակարգ, վերելակները սմարթ են։