Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գ. Նժդեհ փողոցում՝ 9 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված է երկաթյա ավտոտնակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։