Շիրակի փողոցի վրա՝ 142-րդ մանկապարտեզի մոտ և "Լիվա" սուպերմարկետի դիմաց, վաճառում է չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է չորս հարկանի շենքի առաջին հարկում,ունի առանձին մուտք և փոքրիկ բակ ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Խոհանոցի և միջանցքի հատակը ջեռուցվում է, սենյակների հատակը ծածկված է դուբե մանրահատակով։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։