Նորք Մարաշում, Գ. Հովսեփյան փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան` 145 քմ մակերեսով, որը գտնվում է 7 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում, Պանորամա Ռեզորթ հյուրանոցի մոտ։ Շենքը վերջերս է շահագործման հանձնվել: Բնակարանը 0-ական վիճակում է, տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, պատերի բաժանումներն արված են, գաջված և հարթեցված: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից և տան երկայնքով ձգվող ընդարձակ տեռասաձից` քաղաքի և Մասիսի հիասքանչ տեսարաններով: Ցանկության դեպքում բնակարանը հնարավոր է ձևափոխել 3 սենյակի: Շենքում գործում է անխափան վերելակ: