Բարձրաճաշակ և բարձրորակ վերանորոգում բնակարանը գտնվում է Հայկի արձանից աջ տանող հատվածում՝ նորակառույց շենքի երկրորդ հարկում։ Հարդարումից հետո այն չի բնակեցվել։ Տեղադրված է որակյալ մուտքի դուռ, եվրո պատուհաններ։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով և անհատական ջեռուցման համակարգով։ Առաստաղները ձևավորված են հետաքրքիր լուսավորմամբ։ Բնակարանում առկա է կահույք և տեխնիկա, և այս ամենի հետ էլ վաճառվում է։ Պատուհաններից երևում են Կենդաբանական այգին և կանաչապատ շրջակայքը։ Վաճառվում է քարե ավտոտնակով։ Մոտակայքում կան խանութներ, ուսումնական հաստատություններ, շուկա և այլ կենտրոններ։