Նոր-Նորքի 7-րդ զանգվածում` Կարախանյան փողոցում, 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում, վաճառվում է 4 սենյականոց բնակարան։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Անցկացված է ջեռուցման համակարգ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ունի երկու խորդանոց` տանը և շքամուտքում։ Շենքում անխափան աշխատում է վերելակը, բակում կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մի քանի քայլ այն կողմ է գտնվում 116–րդ մանկապարտեզ և 88–րդ դպրոցը։Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: