Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նոր Նորք համայնքում` Մառի նրբանցքում, 16 հարկանի մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Ունի բաց պատշգամբ: Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Շենքում գործում է վերելակ: