Վերին Անտառային փողոցում՝ վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ պենտհաուս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 278 քմ.: Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն և դեռևս չի բնակեցվել: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է: Տեղադրված է վիտրաժային եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և պրեսգրանիտով։ Սանհանգույցները մարմարից են։ Ունի 2 ընդարձակ բաց պատշգամբներ՝ մեկը լոջջա, մյուսը՝ մուտքերով մի քանի սենյակներից։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ավտոլվացման կետ, ավտոկայանտեղ, խաղահրապարակ, կանաչապատ և բարեկարգ բակ, ինչպես նաև տանիքում նախատեսված է տարածք՝ որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել։