Գլենդել Հիլզ թաղամասում վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 14 հարկանի բնակելի նորակառույց շենքի վերջին հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ, իսկ բնակարանի ջեռուցումն ապահովում է գազի կաթսան: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Բնակարանը վաճառվում է մասամբ կահավորված: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: Կահույքի և տեխնիկայի հետ վաճառքի դեպքում հնարավոր է տեղի ունենա գնային փոփոխություն։