Կենտրոնում` Հերացի փողոցի վրա, ծննդատան դիմացի 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, գտնվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարանը` 106 ք.մ ընդհանուր մակերեսով: Նորմալ վիճակում է: 1 և 2 սենյականոց բնակարանները միացված են իրար: Ճաշասենյակի պատուհանը և խոհանոցի բաց պատշգամբը նայում են Հերացի փողոցին: Միջանցքում կա զգեստապահարան: Ունի 2 մուտք` շքամուտքից և բակի կողմից: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի վառարանի միջոցով: Հարմար է նաև գրասենյակի համար: Շենքի տակ կա սուպերմարկետ և կանգառ: