Տիգրան Մեծի պողոտայում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր կապիտալ վերանորոգված բնակարան ընդհանուր` 90 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի շենքի 3-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 2,75 մ է, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Բնակարանը կահավորված է որակյալ գույքով, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Շենքն ունի անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: