Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան Անտառային փողոցում։ Գտնվում է 4 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Զբաղեցնում է 166 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր պայմաններով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ, առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանն ունի մեծ բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Հարևանությամբ գտնվում է Կասկադը, տարատեսակ ժամանցի վայրեր, սրճարաններ և այլն։