Վաճառվում է 4 սենյականոց 117 քմ մակերեսով բնակարան Վերին Անտառային փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, նորակառույց 4 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց՝ լոգախցիկով, որոնք սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Շենքում գործում է վերելակ, ունի դոմոֆոն: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ստորգետնյա ավտոկայանատեղիում ունի ավտոկայանատեղ։ Բակը խնամված է, որտեղ կա մանկական խաղահրապարակ։