Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան՝ 300 քմ մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Գարդեն մոլի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Բնակարանը բարձրակարգ նորոգումով ինտերիեր ունի, օգտագործվել են բարձրորակ նյութեր և դեռևս չի բնակեցվել: Տեղադրվել են վիտրաժային փայտե պատուհաններ և իտալական դռներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով, մանրահատակով, կա նաև ջեռուցվող հատակ: Խոհանոցը կահավորված է թանկարժեք կահույքով, համալրված է տեխնիկայով: Առկա է զգեստասենյակ` լի ներկառուցված դարակներով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Շենքն ապահովված է անվտանգության համակարգով, գործում են անխափան վերելակներ: Բնակարանն ունի 1 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի: