Բնակարան, 4 սենյականոց, Մեծ Կենտրոն, Երևան

06 Մայիս 2023
 
Ձորափի 40 4 սենյակ 169 մ2 հարկ 9/16 , նորակառույց Կոդ` 111609   |   http://est.am/111609 click to copy the link
Վաճառք - 470,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան` 169 քմ մակերեսով, որը գտնվում է Ձորափի փողոցում, 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանը վերանորոգվել է բարձրորակ նյութերով և դեռ չի բնակեցվել: Ինտերիերը իրականացվել է հայտնի դիզայների մշակմամբ, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և վերանորոգման համար անհրաժեշտ դետալներ: Նախնական վերանորոգման փուլում կիրառվել է ձայնամեկուսիչ տեխնոլոգիա: Հոսանքի լարերի անցկացումը կատարվել է բարձր նորմերով` մասնագիտացված կազմակերպության կողմից: Տեղադրվել է մուտքի երկաթե դուռ` բարձրորակ կոդավորման փականով: Բնակարանը հագեցած է հետաքրքիր լույսերի ձևավորմամբ, տեղադրված են գերմանական դարձիչ մեխանիզմով անջատիչներ: Բնակարանն ապահովված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգով, որը թույլ է տալիս սենյակների ջերմաստիճանն անհատական կարգավորել: Խոհանոցի հատակը տաքացվող է: Առկա է 2 բաց պատշգամբ, որոնցից մեկն ունի տեսարան դեպի բակ (Պռոշյ. փող.), մյուսը 14 մ երկարությամբ շքապատշգամբ է` Հրազդանի կիրճի և Մասիսի տեսարանով: Պատշգամբները սալիկապատված են, համալրված ռաթթանից կահույքով: Միջսենյակային դռները և բռնակները իտալակիան բարձրորակ արտադրության են: Առկա է 3 սանհանգույց, որոնք ապահովված են եվրոպական թանկարժեք արտադրության սալիկներով և սանտեխնիկայով: Ննջասենյակներում կան ներկառուցված պահարաններ և դարակներ, կա առանձին զգեստասենյակ: Կահավորանքը գերմանական և իտալական բարձրարժեք արտադրության են: Պատուհանագոգերը և սեղաներեսները (столешница) բարձրորակ գրանիտից և մարմարից են: Բնակարանում տեղադրված է անվտանգության համակարգ, առկա է դոմոֆոն` վիդեո էկրանով, որը ցույց է տալիս 1-ին հարկում մուտքի մոտ կանգնած անձին: Բոլոր սենյակներում առկա են LED հեռուստացույցներ, հյուրասենյակում կա տնային կինոթատրոն: Խոհանոցն ապահովված է վերջին սերնդի բարձրակարգ կենցաղային տեխնիկայով: Վաճառվում է ամբողջ գույքով: Առկա է 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի` հավելավճարով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ