Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, եվրովերանորոգումով բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում` Կասկադի վերնամասում, 6 հարկանի նորակառույց էլիտար շենքի 1-ին հարկում: Ինտերիերին տրված է գեղեցիկ գունային և դիզայներական լուծումներ: Պատերը պաստառապատված են որակյալ և նրբաճաշակ պաստառներով, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկով: Ջեռուցում և հովացումը անհատական է: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում Հաղթանակ զբոսայգին և Կասկադ համալիրը: