Չորս սենյականոց բնակարանը գտնվում է Սվաճյան – Զ. Անդրանիկ խաչմերուկից մի փոքր հեռու՝ Մալաթիա տոնավաճառի մոտակայքում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը վաճառվում է մասամբ կահավորված: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: