Էրեբունիում` Ազատամարտիկներ և Էրեբունի փողոցների հատման կետում, վաճառվում է 4 սենյականոց բնակարան: Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 2–րդ հարկում: Ապահովված է մշտական ջրով և գազով, նորացված են բոլոր ջրի խողովակներն ու հոսանքալարերը: Մուտքի դուռը երկաթյա է, հատակը ծածկված է որակյալ, գորգ մանրահատակով: Բնակարանը շատ լուսավոր է և ընդարձակ շնորհիվ բաց պատշգամբի, որից կարելի է դուրս գալ դեպի բակ: Սանհանգույցը սալիկապատված է, խոհանոցում կան ներկառուցված պահարաններ: Տանը մոտ են գտնվում շուկան, բոլոր անհրաժեշտ խանութներն ու սուպերմարկետները: Մի փոքր հեռու տեղակայված են դպրոցն ու մանկապարտեզը: Մանրամասների համար կարող եք զանգահարել 0073452915597։