Վաճառվում է 4 սենյականոց 97 քմ մակերեսով բնակարան Դավթաշենում՝ այգու մոտակայքում, որը գտնվում է 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումը անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Ընդհանուր բնակարանը հարմարավետ կահավորված է, ննջասենյակները ընդարձակ են և լուսավոր: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում կան անհրաժեշտ բոլոր խանութները, սուպերմարկետներ, դպրոցներ, զբոսայգի: Վաճառվում է ամբողջ գույքով և ավտոտնակի հետ միասին: