Ա. Միկոյան փողոցում` Արմենիա հեռուստաընկերության մոտ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 196 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայներական լուծումներ, նախասրահում տեղադրված է բուխարի: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հովացումը` օդորակչով: Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Սանհանգույցները 3 հատ են, բոլորը սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբներ, որոնցից բացվում է չքնաղ տեսարան դեպի հրազդանի կիրճը և դավթաշենի կամուրջը: Բնակարանը կահավորված է նորաձև, որակյալ և գեղեցիկ կահույքով: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Շենքն ունի շատ գեղեցիկ բակ, խաղահրապարակով և բացօթյա ավտոկայանատեղով: